Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել

Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել

PanARMENIAN.Net - «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Էմպոլիի» հետ խաղում։

Մխիթարյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Նրա փոխանցումից հետո գոլ է խփել Լորենցո Պելեգրինին։

«Ռոմա»-«Էմպոլի» հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով։

«Ռոման» վաստակել է 15 միավոր և բարձրացել 4-րդ հորիզոնական:

Հոկտեմբերի 4-ին Մխիթարյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որն աշխարհի 2022թ. առաջնության ընտրական փուլում կհանդիպի Իսլանդիայի և Ռումինիայի հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---