«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը

«Ընկնել առաջ». «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի ուղերձը

PanARMENIAN.Net - «Գալաքսի» ընկերությունների խումբը, որը կառավարում է 15 ընկերություն Հայաստանում` հանդիսանալով երկրի խոշոր գործատուներից ու հարկատուներից, հայտարարել է 2022թ. հասարակական և բիզնես զարգացման ծրագրերի մեկնարկի մասին։ Նպատակը հետպատերազմական Հայաստանի երիտասարդությանը ոգեշնչելն է, աջակցելն ու սեփական երկրում հույս և հնարավորություններ տեսնելը խթանելն է:

Զարգացման ծրագրերի մոտիվացիոն վիդեոէսսեի հրապարակման առթիվ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը ուղերձ է հղել, որում, մասնավորապես ասվում է.

«Բոլորս էլ կյանքի ինչ-որ փուլում ձախողում ենք: Անհատապես կամ որպես հավաքական ինքնություն, բոլորս էլ ուշ թե շուտ կարող ենք ընկնել. սա կյանքի օրենքն է: Այս տողերը ընկնելուց «հետոյի» մասին է: Ու խոսքս ուղղված է այն երիտասարդին, որը Հայաստանին բաժին հասած արհավիրքից հետո կորցրել է հավատը սեփական երկրում ու սեփական երկրի համար հաջողելու:

Գիտեմ, դժվար է: Հավատա, հասկանում եմ ինչ եմ ասում: Բայց հնարավոր է: Դժվարությունները գալիս են թրծելու մեզ, ամրացնելու մեր կամքը: Դժվարությունները նորմալ են, մենք անգամ «Գալաքսիում» սիրում ենք ասել, որ դժվարությունները նոր հնարավորությունների սկիզբ են: Մարդկանց 90%-ը հանձնվում է ու դադարում պայքարել ոչ թե ձախողումների պատճատով, այլ որովհետև հանձնվում է առաջին իսկ ձախողման դեպքում:

Մենք հավատում ենք, որ Հայաստանը կարող է ինովացիաներ ծնող երկիր դառնալ: Հավատում ենք, որ եթե մեկս մեկին թև ու թիկունք լինի, եթե պատասխանատու ու պրոֆեսինալ լինենք ամեն մեկս մեր ոլորտում` ուսանողը՝ համալսարանում, բժիշկը` հիվանդանոցում, զինվորականը` սահմանին, մեր թիմն ու գործընկերները` բիզնեսում..., մենք կարող ենք առաջ գնալ` «ժամանակից, աշխարհից, ինքներս մեզանից»: Ու եթե մի բան չստացվի, ու եթե պատահի, որ ընկնենք, պիտի դեպի առաջ ընկնենք, ընկնենք առաջ… որովհետև այդպես մի քայլ ավելի մոտ կլինենք մեր նպատակներին:

Ընկնենք առաջ, որովհետև ուժեղը ոչ թե նա է, ով երբեք չի ընկնում: Այլ նա, ով առաջ է ընկնում… ու բարձրանում: Սկսում ենք բիզնես ու սոցիալական ծրագրեր նոր թափով: Մեր երկրում «հայերենով» հաջողությունը հնարավոր է...»:

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր հիմնադրամի միջոցով 2019-21թթ. ընթացքում իրականացրել է մոտ 20 զարգացման ծրագիր, որոնք ուղղված են եղել Հայաստանի բիզնես հեղինակության բարձրացմանը, հասարակական և կրթական զարգացմանը, սոցիալական ապահովության բարելավմանը զինծառայողների, երեխաների և տարեցների խմբերում: Երկու տարվա ընթացքում ծրագրերի ուղիղ շահառուների թիվը գերազանցել է 12,000-ը:

2022թ. համար «Գալաքսին» նախատեսում է զարգացմանն ուղղված ծրագրերի կրկնապատկում` հույս ունենալով համեստ, բայց հաստատուն ներդրում ունենալ հասարակական առողջացման, Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---