Ամերիաբանկը առաջարկ ունի նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

Ամերիաբանկը առաջարկ ունի նորաբաց «Հրազդան» մասնաճյուղի նոր հաճախորդների համար

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել Հրազդան քաղաքում՝ Միկրոշրջան թաղամաս, Զ. Անդրանիկի պողոտա 139 հասցեում։ «Հրազդան» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան բանկի հաճախորդ` բացելով հաշիվ «Հրազդան» մասնաճյուղում մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ասել է, որ Հրազդանում մասնաճյուղը բացվել է՝ հաշվի առնելով քաղաքի պոտենցիալը, այստեղ գործող ձեռնարկությունները:

Նա նշել է, որ բանկի հիմնական առաջնահերթությունը շարունակում է մնալ թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ առցանց համակարգերի, բանկի առցանց հարթակների կիրառումը։ Բարսեղյանը հավելել է, որ այդ հարթակները ժամանակի ընթացքում միավորելով՝ փորձելու են ստանալ էկոհամակարգեր, որտեղ բանկի հաճախորդները կկարողանան հիմնական կարիքների լուծումները գտնել՝ մեկ տեղում, հնարավորինս հարմար պայմաններում:

Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ծառայության ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն իր հերթին հայտնել է, որ «Հրազդան» մասնաճյուղն իր նորարար լուծումներով և տեխնոլոգիական բարձր հագեցվածությամբ հաճախորդների սպասարկման բարձր որակ կապահովի:

«Հրազդան» մասնաճյուղի հատուկ պայմանները ֆիզիկական անձանց համար հետևյալն են. Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի, Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում, անվճար հաշիվ` ծառայությունների ամբողջ փաթեթով, VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)։

Արշավի պայմաններն իրավաբանական անձանց համար հետևյալն են․ Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի, Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի։

«Հրազդան» մասնաճյուղում ստեղծված են և օնլայն, և օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող հյուրընկալ անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Բարսեղյանը տեղեկացրել է նաև, որ 2021-ին սա Ամերիաբանկի արդեն 4 նոր մասնաճյուղն է։

«Մարզերում սա այս տարի առաջին մասնաճյուղն է, մյուս 3 մասնաճյուղը բացվել են Երևանում, ընդլայնվել է բանկի Ջերմուկի մասնաճյուղը»,-ասել է նա՝ հավելելով, որ մինչև տարեվերջ նախատեսում է մասնաճյուղ բացել նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրենը նշել է, որ առաջիկա տարիներին ևս մասնաճյուղեր կբացվեն, քանի որ հանրապետությունում դեռևս մեծ է այն մարդկանց քանակը, որոնք բանկային ծառայություններից չեն օգտվում։

«Տնտեսության զարգացման, նաև ստվերային տնտեսության կրճատման հետևանքով բնակչությունն աստիճանաբար դառնում է լիարժեք բանկային հաճախորդ, մենք էլ պետք է մեր թվային և ֆիզիկական ներկայացուցչությունները բացենք բնակչությանը պատշաճ սպասարկելու համար»,-ասել է նա։

Հրազդանի մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները: Մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:00-ն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---