Նոր Եդեսիայի ղեկավարի դեմ քրգործը վարույթ է ընդունվել․ Մոտ 45 մլն դրամի չարաշահում է արել

Նոր Եդեսիայի ղեկավարի դեմ քրգործը վարույթ է ընդունվել․ Մոտ 45 մլն դրամի չարաշահում է արել

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Տվյալներ են ձեռք բերվել, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40,000,000 դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և օտարել այն:

Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 4,500,000 դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, 2018թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516,200 դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---