Գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարի փուլերից մեկը՝ Երևանում

Գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարի փուլերից մեկը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Նոր մրցաշրջանում Երևանը կդառնա «Մեծ մրցանակ» անունը կրող գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարի մրցավայր:

Նշված ստուգատեսն անցկացվում է յոթ փուլով: Մասնակիցները երևանյան մրցաշարում հանդես կգան չորրորդ փուլի ծրագրով՝ 2022-ի սեպտեմբերի 21-24-ը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մեծ մրցանակի» խաղարկության բոլոր յոթ փուլերը որոշ ընդմիջումներով տեղի կունենան օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---