Վրաստանը՝ «3+3» ձևաչափի մասին․ Բարդ կլինի, բայց պետք է

Վրաստանը՝ «3+3» ձևաչափի մասին․ Բարդ կլինի, բայց պետք է

PanARMENIAN.Net - Վրաստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին կարծում է, որ իր երկրի համար բարդ կլինի մասնակցությունը «3+3» ձևաչափին, որտեղ ներկա է նաև ՌԴ-ն, սակայն, վստահ է, որ երկիրն ինչ-որ կերպ պետք է ներկայացված լինի խոշոր աշխարհաքաղաքական նախագծերում։

Այդպես է Զալկալիանին մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը «3+3» ձևաչափի ստեղծման մասին, որին ենթադրվում է, որ կմասնակցեն մի կողմից՝ ՀՀ-ն, Ադրբեջանն ու Վրաստանը, մյուս՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան։

«Այդ մեծ աշխարհաքաղաքական նախագծերում և հարաբերություններում մենք ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինենք, սակայն, անկասկած, ոչ պետական շահերի կամ ինչ-որ զիջումների հաշվին»,-ասել է Զալկալիանին, գրում է Sputnik Georgia-ն։

Նա խոստովանել է, որ երբ առաջընթաց չկա «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից (Հարավային Օսիա)» ռուսական զորքերը դուրս բերելու հարցում, «շատ բարդ է լինելու նստել այդ ձևաչափով և խոսել ինչ-ինչ ենթակառուցվածքային նախագծերի մասին»։

Զալկալիանին հավելել է, որ Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով 3+3 ձևաչափի գաղափարին, հայտարարել էր, որ իրանական կողմը դրական է արձագանքել այդ գաղափարին, նույնպիսի վերաբերմունք կա Ադրբեջանում և Թուրքիայում։«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ։ Հուսով ենք, որ Վրաստանը ևս, անկախ իր խնդիրներից, կկարողանա իր շահը տեսնել խորհրդակցությունների և այդ տարածաշրջանի արագացված զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմի ստեղծման մեջ»,- ասել էր նա։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---