Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին

Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Թուրքիան պատ է կառուցում Իրանի հետ սահմանին։ Թուրքական Շալդրանի շրջանի և իրանական սահմանին կառուցվող պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այդ մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը։

Նա նշել է, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր երկարությամբ և կառուցվելու է երեք փուլով, գրում է Ermenihaber-ը։

«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Նրանցից կեսը բանտարկվել է»,- նշել է նա։

Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ այն հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---