Իսլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով

Իսլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայացած Իսլանդիա-Հայաստան հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 1։1 հաշվով։

35-րդ րոպեին հաշիվը բացել է Կամո Հովհաննիսյանը, իսկ 77-րդ րոպեին պատասխան գոլը խփել է Իսաակ Յոհաննեսոնը։

Հանդիպման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 1 միավոր։

Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 11-ին` արտագնա խաղում մրցելով Ռումինիայի հետ: Այս տուրից հետո Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակում 3-րդ է 12 միավորով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---