Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգումները

Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին է ներկայացրել հայ գերիների խոշտանգումները

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ հանդիպմանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։

Արման Թաթոյանը Հռոմում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում։

Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։

ՄԻՊ-ը նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները:

Թաթոյանը Հռոմում առանձին հանդիպել է The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---