Վրաստանում սգո օր է հայտարարված

Վրաստանում սգո օր է հայտարարված

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ը Վրաստանում սգո օր է հայտարարված՝ Բաթումում բնակելի շենքի փլուզման և զոհերի կապակցությամբ։

Հոկտեմբերի 8-ին ցերեկը ժամը 12-ին մոտ փլուզվել է Բաթում քաղաքում բազմահարկ շենքի մուտքերից մեկը։ Մահացել է 9 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Միակ փրկվածը հիվանդանոցում է՝ նրա վիճակը ծանր է, գրում է Sputnik-georgia-ն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ բոլոր տուժածներին օգնություն կցուցաբերվի, իսկ մեղավորները կպատժվեն։

Շենքի փլուզման գործով 3 մարդ է ձերբակալվել՝ առաջին հարկի բնակարանի սեփականատերը և 2 բանվոր, որոնք վերանորոգման աշխատանքներ էին կատարում անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Բաթում քաղաքում բազմահարկ շենքի փլուզման կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---