Covid-19-ի դեմ 514,241 պատվաստում է կատարվել

Covid-19-ի դեմ 514,241 պատվաստում է կատարվել

PanARMENIAN.Net - Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 10-ի դրությամբ, կատարվել է 514,241 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 344,029, երկրորդ դեղաչափ` 170,212։ Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272,957 դեպք, որոնցից 249,158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի բաշխման գործընթացն արդեն սկսվել է և այն հասանելի է պոլիկլինկաներում և ամբուլատորիաներում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---