Խաղաղապահները հայ ուխտավորներին Ամարաս են ուղեկցել

Խաղաղապահները հայ ուխտավորներին Ամարաս են ուղեկցել

PanARMENIAN.Net - ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են հայ ուխտավորների այցելությունն Ամարաս, որը 44-օրյա պատերազմի արդյունքում հայտնվել է շփման գծի մոտ։

«Անձնակազմն ապահովել է ուխտավորների անվտանգությունը։ Ամարաս են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից և Հայաստանից՝ այս համալիրը սրբատեղի է համարվում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի հավատացյալների մեծամասնության համար։ Խաղաղապահները վանական համալիրի տարածքում են գտնվում անվտանգության ապահովման, ինչպես նաև անհարկի սադրանքներից խուսափելու համար։ Վանական համալիրը գտնվում է շփման գծի հարևանությամբ, ուստի խաղաղապահների ներկայությունն այստեղ անհրաժեշտություն է՝ խուսափելու կոնֆլիկտներից»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում: Նոյեմբերից հետո Ամարասն ու Դադիվանքը հսկում են ռուս խաղաղապահները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---