ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից 44 մահ է գրանցվել

ՀՀ-ում մեկ օրում կորոնավիրուսից 44 մահ է գրանցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 903 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 273,860-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 44 դեպք է գրանցվել, 43-ը՝ կորոնավիրուսից և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5618 դեպք կա, այլ պատճառով՝ 1228:

Ապաքինվել է ևս 897 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 250,055 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 16,959 է։

Հոկտեմբերի 11-ին կատարվել է 7472 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,818,603 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---