Կարապետյան․ 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

Կարապետյան․ 8.6 մետրանոց նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն արդեն Երևանում է

PanARMENIAN.Net - Չինաստանից Երևան է հասել 8.6 մետրանոց 211 նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է, մնացածն էլ կհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում։ Պետք է սպասենք, որպեսզի ամբողջ խմբաքանակը հասնի, զուգահեռ ընթանում են լիցենզավորման ու այլ փաստաթղթավորման գործընթացներ։ Այդ ամենից հետո միայն նոր ավտոբուսները կբաշխվեն ըստ երթուղիների»,- նշել է Կարապետյանը։

Սեպտեմբերի 14-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ ավտոբուսները Երևան կհասնեն հոկտեմբերի վերջին։ Նոր ավտոբուսները մասամբ լրացնելու են գործող երթուղիներում ներգրավված շարժակազմերը, մասամբ էլ աշխատելու են նոր երթուղիներում։

Հունիսի 17-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսել է իր աշխատանքը 46 համարի երթուղին, իսկ 22 համարի նոր երթուղին շահագործման է հանձնվել առաջին անգամ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---