Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

Beeline-ում մեկնարկել է iPhone 13-ի նախավաճառքը

PanARMENIAN.Net - Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) տեղեկացնում է, որ iPhone 13 մոդելի սմարթֆոններրն արդեն հասանելի են նախապատվերի համար: Գրանցել այն հնարավոր է կայքում։

Սմարթֆոններրը կարելի է գնել կանխիկ և ապառիկ:

Apple-ի նախորդ մոդելներից iPhone 13-ը տարբերվում է ավելի հզոր ու էներգաարդյունավետ A15 Bionic պրոցեսորով: Այդ չիպի և ավելի հզոր մարտկոցի շնորհիվ զգալիորեն բարելավվել է սմարթֆոնի աշխատանքի տևողությունը: iPhone 13 Pro և Pro Max մոդելները հագեցած են 120 հերց հաճախականություն ունեցող էկրանով: Ամենահզոր iPhone 13 Pro Max-ի հիշողության ծավալը աճել է միչև 1 ՏԲ:

Team Telecom Armenia–ն (ապրանքանիշը՝ Beeline) Հայաստանում հանդիսանում է Apple-ի պաշտոնական վերավաճառողը: Ընկերությունը Apple-ի սարքավորումների համար տրամադրում է պաշտոնական երաշխիք և սպասարկում:

iPhone 13-ի պաշտոնական վաճառքը Հայաստանում մեկնարկելու է հոկտեմբերի 15-ին:

Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 100 անվճար համարին, կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---