ԱԳ նախարար․ Հնդկաստանը ԼՂ հակամարտության՝ ՄԽ շրջանակներում կարգավորման կողմնակից է

ԱԳ նախարար․ Հնդկաստանը ԼՂ հակամարտության՝ ՄԽ շրջանակներում կարգավորման կողմնակից է

PanARMENIAN.Net - Հնդկաստանը կողմնակից է ԼՂ հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այդ մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարեց Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Նա հավելել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հետևողական է, գրում է Sputnik Արմենիան։

«Բախումներից սկսած` մենք կողմնակից էինք խաղաղ կարգավորմանը, դիվանագիտական միջոցներին, որպեսզի հակամարտությունը կարգավորվի ԵԱՀԿ ՄԽ–ի շրջանակներում, և Հնդկաստանը դրա կողմնակիցն է»,– ասել է ԱԳ նախարարը։

Սեպտեմբերի 16-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Արարատ Միրզոյանի ու Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպմանը ևս հնդիկ պաշտոնյան ընդգծել էր Հնդկաստանի շարունակական աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---