Միրզոյան․ ՀՀ-ն և Հնդկաստանը պետք է աշխատեն՝ պաշտպանական ոլորտում գործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու

Միրզոյան․ ՀՀ-ն և Հնդկաստանը պետք է աշխատեն՝ պաշտպանական ոլորտում գործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Հնդկաստանը պետք է ջանքեր գործադրեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր մակարդակ տեղափոխելու համար: Այդ մասին Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Հնդկաստանը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայունությանը և խաղաղությանը։

«Հնդկաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է», - ասել է նախարարը՝ նշելով, թե պլանավորել են անցկացնել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ և միջկառավարական հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Արարատ Միրզոյանն ու Սուբրամանյամ Ջայշանկարն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայաստանում է պաշտոնական այցով։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---