ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել նպաստել ռազմագերիների ազատմանը

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կոչ են արել նպաստել ռազմագերիների ազատմանը

PanARMENIAN.Net - ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը կոչ են արել պարզել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ տարածաշրջանում խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զենքի կիրառումը:

Հոգևոր առաջնորդները նաև կոչ են արել հարգել Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող սրբավայրերը, գերեզմանոցներն ու պատմական հուշարձանները, գրում է ՌԻԱ Նովոստին։

Եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Կոչ ենք անում պարզել անհետ կորածների ճակատագիրը, նպաստել ռազմագերիների ազատ արձակման գործընթացին և թույլ չտալ տարածաշրջանում խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող զենքի կիրառում:

Ադրբեջանցի և հայ ժողովրդների գոյակցությանն այլընտրանք չկա։ Այսօր հատկապես կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը, կրկին սովորել ընկալել հարևանին հարգանքով և փոխօգնության պատրաստակամությամբ։ Նման վերաբերմունքի գրավականը հարգանքն է սրբավայրերի, պատմական հուշարձանների և գերեզմանոցների, այլ հավատի մարդկանց կրոնական զգացմունքների նկատմամբ։ Հոգևոր առաջնորնդերը կոչված են օգտագործելու իրենց հեղինակությունն ի նպաստ բարիդրացիական մթնոլորտի ստեղծմանն ու պահպանմանը կրոնների և ժողովրդների միջև»,-ասվում է ուղերձում։

Հոգևոր առաջնորդները նաև կոչ են արել երիտասարդությանը հրաժարվել ծայրահեղականությունից և ագրեսիայից, խուսափել ատելության խոսքից և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու կոչերից։

Հոկտեմբերի 12-ին Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը առանձնազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---