Նախագիծ․ Ժամանցի վայրերում պատվաստման կամ թեստավորման հավաստում կպահանջեն

Նախագիծ․ Ժամանցի վայրերում պատվաստման կամ թեստավորման հավաստում կպահանջեն

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նոր նախագիծ է քննարկվում, ըստ որի՝ ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ է նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը, գրում է «Հայկական ժամանակը»։

Նա նշել է, որ նախնական նախագիծը պատրաստ կլինի երկու շաբաթից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ, ըստ որի կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված անձնաց չի թույլատրվի ներկայանալ աշխատանքի։ Ըստ նախագծի, գործատուին իրավունք կվերապահվի աշխատանքից ազատել աշխատակցին, եթե վերջինս ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր իր աշխատանքային պարտականությունները չի կատարել։

Հայաստանում աշխատող քաղաքացիները կարող են կորցնել ամենամյա ստաժն ու արձակուրդը, եթե չպատվաստվեն կորոնավիրուսի դեմ կամ ՊՇՌ թեստ չհանձնեն աշխատանքի ներկայանալիս։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---