ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 29 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1589 նոր դեպք կա և 29 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 276,666-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 29 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5675 դեպք կա, այլ պատճառով՝ 1231:

Ապաքինվել է ևս 754 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 251,330 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 18,430 է։

Հոկտեմբերի 12-ին կատարվել է 12,522 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,839,622 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---