ԱԽ քարտուղար․ ՀՀ-ն թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն14 հոկտեմբերի 2021 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իրանական Tasnim լրատվական գործակալությանը հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ՀՀ տարածքով նույնիսկ ուժի կիրառմամբ միջանցք բացելու սպառնալիքներին, հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տա տարածաշրջանում սահմանային որևէ փոփոխություն։ «Այս մասով կարող ենք ասել, որ կա միջազգային կոնսենսուս», - նշել է Գրիգորյանը։ Նա ասել է, որ Ալիևը փորձում է բանակցություններից դուրս հայտարարություններ անել, որը որևէ կերպ չի նպաստում բանակցային գործընթացի դրական առաջընթացին: Խոսելով ադրբեջանական կողմից ուժի ցուցադրության մասին՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ներդնել իրենց ամբողջ ներուժը Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Մենք չե՛նք վարել բանակցություն, չե՛նք վարում բանակցություն և չե՛նք վարելու բանակցություն Հայաստանի սուվերեն տարածքի վերաբերյալ․․․ Հնարավոր է միայն քննարկել ապաշրջափակման տրամաբանության մեջ, ինչպես նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններում է: Նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տրամաբանության մեջ Հայաստանը հնարավորություն է ստանալու օգտագործել Ադրբեջանի տարածքն ասիական երկրների, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապվելու համար: Այսինքն՝ մենք հնարավորություն ենք ստանալու օգտվել Ադրբեջանի ճանապարհային և երկաթուղային ենթակառուցվածքներից: Ադրբեջանն էլ իր հերթին՝ հնարավորություն է ստանալու օգտվել Հայաստանի ճանապարհներից և կապվել Նախիջևանի հետ: Այս ենթակառուցվածքների ապաշրջափակման լայն կոնտեքստում ավելի կարևոր մի ուղղություն կա: Երևանը հնարավոր է երկաթգծի ենթակառուցվածքների միջոցով Նախիջևանով հասնի Ջուլֆա (Իրան), իսկ այնտեղից մինչև Պարսից ծոց և Չաբահար նավահանգիստ. բոլոր ենթակառուցվածքները բացվում են մեզ համար: Իրանն էլ հնարավորություն է ստանում կապվել Երևանի, Թբիլիսիի հետ, ինչպես նաև արտահանել ապրանքներ և ծառայություններ դեպի Եվրոպա: Մենք ապաշրջափակումն այսպես ենք տեսնում»,-ասել է Գրիգորյանը։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն Երևանում հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանն Իրանում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |