Մինչև 3 հա հողատարածքի ոռոգման ջրի վարձը կփոխհատուցվի՝ կաթիլայինի անցնելու դեպքում

Մինչև 3 հա հողատարածքի ոռոգման ջրի վարձը կփոխհատուցվի՝  կաթիլայինի անցնելու դեպքում

PanARMENIAN.Net - Գործադիրը նախագիծ է ընդունել, ըստ որի մինչև 3 հա հողատարածքի ոռոգման ջրի վարձը կփոխհատուցվի 5 տարով, եթե անցում կատարվի կաթիլային ոռոգման։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողության և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման հրամայականով։ Նա նշել է, որ ոռոգման այդ տեսակի կիրառումը կնպաստի նաև հողօգտագործողների եկամուտների աճին։

Անդրադառնալով գերնորմատիվային հողատարածքներին, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը 2-3 անգամ ավելի է՝ Սանոսյանը նշել է, որ ընդունվող նախագիծը թույլ կտա այդ հողակտորներում ջրախնայող մշակաբույսեր աճեցնել, իսկ ջուրն էլ արդյունավետ կօգտագործվի։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարությունը հաստատել է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների» 2022–ի տարեկան ծրագիրը, ըստ որի հարակից համայնքներում կներդրվի կաթիլային ոռոգման ցանց։ Նախատեսվում է, որ դա հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ ոռոգում սակավ ջրային ռեսուրսներով` նվազեցնելով ոռոգման նպատակով ջրի բացթողումը Սևանից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---