Զախարովա․ Մարտակերտի ողբերգական միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների կատարման կարիքը14 հոկտեմբերի 2021 - 14:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով Մարտակերտի շրջանում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանությանը, ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին և նշել, որ ողբերգական այդ միջադեպը հաստատում է եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների անկասելի կատարման անհրաժեշտությունը: Նա նաև կոչ է արել հակամարտության կողմերին հնարավորինս շուտ վերացնել փոխադարձաբար խնդրահարույց հումանիտար հարցերը՝ փոխանակելով գերիներին «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, և ականապատ տարածքների ամբողջական քարտեզները։ «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է վարում երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ: Ռուս խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման նպատակավ մշտական համագործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի հետ»,- նշել է նա: Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում ռուս խաղաղապահի ուղեկցությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ Photo. TASS Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |