ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ․ ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար պայմաններ են ստեղծում կարգավորման համար

ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ․ ԼՂ հարցով պայմանավորվածությունները բավարար պայմաններ են ստեղծում կարգավորման համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է TV Zvezda-ն։

«Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Տվյալ պահի դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի վերջնական քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,- ասել է Սիդորովը ճեպազրույցում:

ՀԱՊԿ-ին անդամակցում է 5 պետություն՝ ՌԴ-ն, ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Տաջիկստանը։ Ուզբեկստանը սառեցրել է իր անդամակցությունը կազմակերպությանը։ Սյունիքի մարզ Ադրբեջանի ԶՈւ ներխուժման փաստվ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---