ԱՆ․ Աշխատում ենք՝ կրճատելու 14-օրյա թեստավորման պարբերականությունը

ԱՆ․ Աշխատում ենք՝ կրճատելու 14-օրյա թեստավորման պարբերականությունը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կորոնավիրուսի տարածման աճող թվերին, հայտարարել է, որ փորձագետների խումբն աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ:

«Հոկտեմբերի 13-ի տվյալով` ավելի քան 12,000 թեստավորում է կատարվել, որից 1589-ը դրական է եղել: Սա նշանակում է, որ մեր ներդրած ֆիլտրերն աշխատում են, և այն անձինք, ովքեր ունեն դրական պատասխան, կմնան տանը, չեն գնա աշխատանքի և չեն վարակի մյուսներին:

Մեխանիզմն առավել գործուն դարձնելու համար մեր փորձագետների խումբն այսօր աշխատում է 14-օրյա թեստավորման պարբերականությունը կրճատելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նոր նախագիծ է քննարկվում, ըստ որի՝ ժամանցի վայրեր՝ համերգներ, ռեստորաններ այցելելու համար պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ունենալու պահանջ է նախատեսվում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---