AstraZeneca-ի և «Սպուտնիկ Լայթ»-ի համադրումը լավ արդյունք է տվել

AstraZeneca-ի և «Սպուտնիկ Լայթ»-ի համադրումը լավ արդյունք է տվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ AstraZeneca և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համադրումը լավ արդյունք է տվել։ Այդ են վկայում Արգենտինայում անցկացված համատեղ հետազոտությունները, հայտնել է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։

Ըստ դրա, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ «Սպուտնիկ Լայթ» և Moderna պատվաստանյութերի համադրումը և որպես բուստեր դրանց կիրառումը հզորացրել է Covid-19-ի դեմ մյուս պատվաստանյութերից իմունային պատասխանը։

Ըստ հետազոտության, «Սպուտնիկ Լայթի» կոմբինացիան AstraZeneca-ի, Moderna-ի, CanSino-ի և Sinopharm-ի արտադրության պատվաստանյութերի հետ պատվաստումից 14 օր անց ավելի բարձր իմունային պատասխան է առաջացրել՝ օրիգինալ կոմբինացիաների համեմատ։

Հիմնադրամը հայտնել է նաև, որ «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ կազմել է 70%։

«Սպուտնիկ Լայթը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ AstraZeneca-ն և «Սպուտնիկ V»-ին կիրառվում է նաև Հայաստանում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---