Երևանում կբացվի Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

Երևանում կբացվի Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-24-ը «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված ճեմասրահներում կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի գեղանկարիչներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907 – 2000թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920 – 2013թթ.) գրաֆիկական աշխատանքները։

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում հոկտեմբերի 17-ին` ժամը 19:00-ն կկայանա ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին կհաջորդի «Կադանս» անսամբլի համերգը:

Ցուցահանդեսը կանցնի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով:

Երեկոյի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի, Ժորժ Գարվարենցի, Միշել Լեգրանի, Ռիչարդ Գալիանոյի, Աստոր Պիացոլայի, ինչպես նաև Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների ստեծագործություններ:

Հոկտեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, կանցկացվի ցուցահանդեսի փակման արարողությունը, որին կհաջորդի կամերային երաժշտության համերգ:

Ելույթ կունենան Ղ. Սարյանի անվան լարային քառյակը և Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր)։

Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---