Հայկական ԱԷԿ-ը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին18 հոկտեմբերի 2021 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը միացվել է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում պլանային-նախազգուշական վերջնական վերանորոգումը (ՊՆՎՎ 2021) ավարտվել է: Սա ամենաերկար և կարևոր ՊՆՎՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թվականը շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը: «Ավարտվել է ամենաերկար պլանային-նախազգուշական վերանորոգումը՝ կայանի աշխատանքը դադարեցվել էր մոտ 5 ամիս․․․ «Ռոսատոմի» մասնագետների հետ համագործակցությամբ բացի պարտադիր աշխատանքներից, լրացուցիչ ստուգումներ են անցկացվել, և այժմ ՀԱԷԿ-ը պատրաստ է շահագործման ժամկետի երկարաձգման։ Նման թիմի հետ կարելի է համարձակորեն նայել ապագային»,- ասել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել։ 2015-ից մոտ 250 մլն դոլար արժողությամբ սարքավորումներ գնվել են և աշխատանքներ են իրականացվել։ Իրականացվել է մոտ 5000 միավոր սարքավորումների զննում և արդիականացում, կատարվել է սպրինկլերային համակարգի, հուսալի սնուցման համակարգի արդիականացում, փոխարինվել են ավտոմատիկայի և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական սրահի սարքավորումները, ինչը թույլ է տվել վառելիքի նույն ծախսերում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել 10-15%-ով: Բոլոր անհրաժեշտ սարքավորումները տեղափոխելու համար վերանորոգվել է Արմավիր-Արշալույս երկաթգիծը, որը տանում է դեպի ատոմակայան։ Արդիականացվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգը, վերանորոգվել է միջուկային վառելիքի հնեցման ավազանը։ Միակ բանը, որ ԱԷԿ-ում չի կարելի արդիականացնել կամ փոխարինել՝ ռեակտորի կորպուսն է՝ Միջուկային էներգետիկական սարքավորման հիմնական անփոխարինելի տարրը։ Դրա համար կայանում 2020-2021 թթ.ընթացքում պատրաստվել են ռեակտորի կորպուսի վերականգնողական թրծաթողմանը։ Թրծաթողման նպատակով ատոմակայան է տեղափոխել ու հավաքել երկհարկանի տան բարձրությամբ սարք, ինչպես նաև ռեակտորից դուրս է բերվել վառելիք ու սարքավորումներ: Թրծաթողումը թույլ է տալիս վերադարձնել մետաղական ռեակտորի շահագործման բնութագրերը՝ 80-85%։ ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ դիվիզիոնի մաս է կազմում: «Կայանի աշխատանքներին միշտ ներկա են եղել «Ռոսատոմի» ինժեներները և միայն 2021-ին հարթակում աշխատել է 300 ռուս մասնագետ։ Ուզում եմ ընդգծել, որ մեր համագործակցությունը չի ավարտվում։ «Ռոսատոմի» և Հայկական ԱԷԿ-ի միջև մշտապես փորձի փոխանակում ու տեխնիկական աջակցություն է իրականացվում», - ասել է «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: Հայկական ԱԷԿ-ը միակ ատոմակայանն է Հարավային Կովկասում և արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն է, որի հիմնական խնդիրներն են պաշարի վերականգնումը և կայանի աշխատանքի երկարաձգումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |