Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել. Վիդեո18 հոկտեմբերի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել: Ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը։ Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա: Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։ Ջայլամաբուծարան ստեղծելու հեռանկարային գաղափարին հավատաց գործընկերը՝ Ակբա բանկը։ Ջայլամաբուծարանի տարածքում առաջիկայում նոր նախագծեր կլինեն՝ ջայլամի մսի պահածոների գործարանից մինչև կաշվի վերամշակում։ «Էս են բիզնեսը չի, որ կարող է ամեն մարդ անել: Պետք է սիրես, մեծ գումար ներդնես, իսկ գումար ներդնելուց հետո պետք է մի քանի տարի սպասես, որ արդյունք ստանաս։ Ակբա բանկը հավանեց իմ գաղափարը, ընդունեց իմ բիզնես պլանն ու օգնեց ինձ»,- նշել է Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |