ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը

ԱԱԾ-ն հերքել է Փելա սար տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու լուրերը

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հերքել է Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հակսարական տեղեկությունները։

«Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»,-ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ Factor.am-ին ասել էր, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Փելա սարի «Լկատր» կոչվող բարձունքն ամբողջովին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Մինչդեռ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ժխտել է այդ լուրը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---