19 հոկտեմբերի 2021 - 11:02 AMT
Ադրբեջանը հայկական կողմին ևս 1 աճյուն է փոխանցել

Հոկտեմբերի 18-ին Շուշիում բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս 1 աճյուն։

Ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում` հայտնաբերվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։