19 հոկտեմբերի 2021 - 12:46 AMT
Տոյվո Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ ՀՀ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի Հայաստան: Այդ մասին Կլաարը տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում` նշելով, որ այցը տարածաշրջանային է լինելու։

«Կրկին թռիչքներ Բաքվու, Թբիլիսի և Երևան՝ հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատանքում՝ հանուն բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի»,- ասվում է գրառման մեջ։

2021-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանի մարդատյաց քաղաքականությունն ամենամեծ հիմքն է՝ Լեռնային Ղարաբաղի դեպքում «անջատում հանուն փրկության» սկզբունքը կիրառելու համար: