Փոխվարչապետ․ Երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ են ձևավորվել

Փոխվարչապետ․ Երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ են ձևավորվել

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը Մոսկվայում մասնակցելու է տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստին, ասել է, որ երկաթուղու մասով որոշակի պատկերացումներ ձևավորել են։

«Մենք որոշակի պատկերացումներ ձևավորել ենք երկաթուղու մասով, որ ապաշրջափակման հետ կապված կարգավորումներն իրականացվելու է ԱՊՀ երկրների իրավական բազայի կարգավորումների շրջանակում։ Մենք ունենք քննարկելու ավտոմոբիլային կապի միջոցների և ուղիների հետ կապված հարցեր»,-ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։

Գրիգորյանը հավելել է, որ տարածաշրջանի բոլոր հաղորդակցական ուղիների ապաշրջափակումն առաջնահերթություն է Հայաստանի համար:

Հոկտեմբերի 20-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---