Երևան-Գյումրի «Գազելը» կողաշրջվել է․ Կա 5 զոհ և 13 տուժած

Երևան-Գյումրի «Գազելը» կողաշրջվել է․ Կա 5 զոհ և 13 տուժած

PanARMENIAN.Net - Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ըստ նախնական տվյալների՝ կա 5 զոհ և 13 տուժած։ Տուժածներից 10-ը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, 3-ը՝ Աշտարակի ԲԿ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---