ՀՀ-ում կորոնավիրուսի 2066 նոր դեպք կա և 31 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2066 նոր դեպք կա և 31 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2066 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 286,303-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 31 դեպք է գրանցվել, 28-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5870 դեպք կա, այլ պատճառով՝ 1238:

Ապաքինվել է ևս 704 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 256,525 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 22,670 է։

Հոկտեմբերի 19-ին կատարվել է 15,065 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,925,266 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---