ՀԾԿՀ․ Ջրի սակագնի փոփոխության հարցը կորոշվի մինչև դեկտեմբեր

ՀԾԿՀ․ Ջրի սակագնի փոփոխության հարցը կորոշվի մինչև դեկտեմբեր

PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ջրի սակագնի փոփոխության հարցը մինչև դեկտեմբեր կորոշվի։ Նրա խոսքով` «Վեոլիա ջուր» ընկերության` ջրի սակագնի վերանայման հայտը քննարկելու նպատակով հանձնաժողովը նիստ կգումարի նոյեմբերի վերջին` մինչև դեկտեմբեր։

Սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով, 1 խ/մ-ի գինը ներկայիս 180 դրամի փոխարեն առաջարկելով սահմանել 223 դրամ։

«Իրենք ամեն տարի, համաձայն վարձակալության պայմանագրի, պարտավոր են ներկայացնել սակագնի վերանայման հայտ` հաշվի առնելով այդ տարվա համար նախատեսված բազիսային գինը, սղաճի տեմպը, էլեկտրաէներգիայի փոփոխության և ջրի ծավալների փոփոխության դեպքերը»,– ասել է Բաղրամյանը, Գրում է Sputnik Արմենիան։

https://armeniasputnik.am/20211020/htskhn-arajarkum-e-anapahvov-khaveri-jri-sakaginy-chbardzracnel-34476738.html

Նա նաև տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով խավերին թանկացումներից զերծ պահելու համար ՀԾԿՀ-ն առաջարկում է առանձնացնել սոցիալապես անապահով շահառուների խումբը և նրանց սպառած ջրի սակագնի հաշվարկi չափով ամեն տարի նվազեցնել «Վեոլիա ջրի» վարձակալության պայմանագրի տվյալ տարվա գումարը։

«Սոցիալապես անապահով սպառողների խումբը մոտ 100,000 բաժանորդ է։ Իրենց սակագներն ընդհանրապես չփոխենք, կայուն պահենք գործող գները։ Իսկ մնացած սպառողների համար բյուջեի գումարների հաշվին գնի զսպում չիրականացնենք։ Մեր առաջարկը սա է»,– ասել է հանձնաժողովի նախագահը։

Եթե ՀԾԿՀ–ի առաջարկն ընդունվի, անապահով սպառողների ջրի սակագինը կմնա 180 դրամ, մնացած սպառողներինը` մոտ 200։

«Վեոլիա ջուր» ընկերության հայտը հաստատվելու պարագայում նոր սակագինը կսկսի գործել 2022-ի հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---