ՀՀ պետծառայողների մեքենաներն աստիճանաբար կփոխարինվեն էլեկտրականներով․ Բյուջեն՝ $5․4 մլն

ՀՀ պետծառայողների մեքենաներն աստիճանաբար կփոխարինվեն էլեկտրականներով․ Բյուջեն՝ $5․4 մլն

PanARMENIAN.Net - Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է պետական կառույցների ծառայողական մեքենաները փոխարինել էլեկտրականներով:

Մեքենաների պահպանման, շահագործման և վառելիքի ծախսը կրճատելու նպատակով, աստիճանաբար անցում կկատարվի էլեկտրական մեքենաների շահագործմանը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ $5․4 միլիոն է, որից $4.5 մլն-ն կառավարությունը ծրագրում է ներդնել հարկային և մաքսային արտոնությունների տեսքով:

Ծրագրի շրջանակում կառավարության կարիքների համար ձեռք կբերվի էլեկտրական շարժիչով 12 մեքենա, կկառուցվի էլեկտրամեքենաների համար նախատեսված էլեկտրական սնուցման 2 կայան։

2018 թվականից, և մինչև օրս վարչապետի աշխատակազմը, Ազգային ժողովն ու նախարարությունները միասին կրճատել են 172 մեքենա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---