ՄԻՊ ներկայացուցիչները բժշկի հետ այցելել են գերությունից վերադարձածներին

ՄԻՊ ներկայացուցիչները բժշկի հետ այցելել են գերությունից վերադարձածներին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից գերությունից վերադարձած անձանց:

Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն և անհրաժեշտ այլ գործողություններ, տեղեկացնում է ՄՒՊ աշխատակազմը։

Հոկտեմբերի 19-ի ուշ երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) ինքնաթիռը, որը ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից վերադարձել է Հայաստանի 5 քաղաքացիով։ Հայաստան են վերադարձել Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք բոլորը Շիրակի մարզից են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---