Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի

PanARMENIAN.Net - Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Կապալառու ընկերությունների հետ հիմնանորոգման պայմանագրեր են կնքվել։

«Ուզում եմ շեշտել, որ մենք հենց հիմնանորոգո՛ւմ ենք մանկապարտեզները, ոչ թե կոսմետիկ կամ մասնակի աշխատանքներ ենք կատարում: Ծրագրի կարևոր բաղադրիչներն են սեյսմակայունությունը, էներգախնայողությունը և մեր մանուկների հարմարավետությունը»,-ասվում է գրառման մեջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է եվրոպական կառույցների և Երևանի քաղաքային բյուջեի միջոցներով:

2020-ին հիմնանորոգված 12 մանկապարտեզ է շահագործման հանձնվել, քաղաքապետարանի ծրագրով 8 մանկապարտեզ այժմ հիմնանորոգվում է, 8 մանկապարտեզ դոնոր կառույցների հետ է հիմնանորոգվում և ևս 6 նորոգվելիք մանկապարտեզների հետ ընդհանուր՝ 34 մանկապարտեզ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---