Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին

Վարչապետն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 24-ին այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին։

Նա ցավակցություն է հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին, տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով:

Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 15-ին` արտերկրում։ Հայ ազգային կոնգրեսը կոչ է արել նրան հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---