ՀՀ-ում կորոնավիրուսի 1184 նոր դեպք կա և 45 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1184 նոր դեպք կա և 45 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296,552-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 45 դեպք է գրանցվել, 42-ը՝ կորոնավիրուսից և մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6055 դեպք կա, այլ պատճառով՝ 1261:

Ապաքինվել է ևս 1221 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 261,952 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 27,284 է։

Հոկտեմբերի 24-ին կատարվել է 14,037 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,006,632 թեստ է արվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---