Փաշինյան․ ՀՀ ռազմական ծախսերը կաճեն 11%-ով՝ հզորացնելու ենք սահմանապահ ծառայությունը

Փաշինյան․ ՀՀ ռազմական ծախսերը կաճեն 11%-ով՝ հզորացնելու ենք սահմանապահ ծառայությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի 2022 թվականի պաշտպանական ոլորտի ծախսերը 2021-ի համեմատ կավելանան 11 տոկոսով՝ կազմելով 345 մլրդ դրամ (մոտ 720 մլն դոլար)։ Այդ մասին Ազգային ժողովում, ներկայացնելով 2022-ի պետական բյուջեի նախագիծը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ «Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի», իսկ ԶՈւ զարգացումն ագրեսիայից պաշտպանվելու համար է։

Նա ասել է, որ ՀՀ-ն գնալու է պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհով, ինչպես նաև հզորացնելու է սահմանապահ ծառայությունը։ Նա նշել է, որ դա արվելու է քայլ առ քայլ՝ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը։

«Խնդիր ենք դրել ամեն տարվա հետ սահմանների պահպանության գործառույթն ավելի ու ավելի շատ իրականացնել սահմանապահ զորքերի միջոցով, հեռանկարում նպատակ ունենալով սահմաններին միայն սահմանապահ զորքերի ծառայություն իրականացնելու տեսլականը»,-ասել է նա։

Փաշինյանը նաև կարևորել է ՀՀ տարածքից, մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը։ Նա նշել է, որ դա, ինչպես նաև սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը թույլ կտան սահմանների պաշտպանությունն առավելապես վերապահել սահմանապահ զորքերին։

2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթություննեերի վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածնքերի զարգացում, կրթության և գիտության արդիականացում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---