7% տնտեսական աճ՝ 2022-ի բյուջեով․ Կապիտալ ծախսերը կավելանան 55%-ով

7% տնտեսական աճ՝ 2022-ի բյուջեով․ Կապիտալ ծախսերը կավելանան 55%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, իսկ կապիտալ ծախսերը կավելանան 55 տոկոսով՝ կազմելով 347 մլրդ դրամ։ Այդ մասին ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Նա հավելել է, որ 7 տոկոս տնտեսական աճն իրատեսական է, քանի որ, չնայած 2021-ի մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով, այնուամենայնիվ, տնտեսությունը գերազանցում է աճի համար 2021-ի համար կանխատեսումները: Փաշինյանը հավելել է, որ տարեվերջին արդյունքներն ավելին կարող են լինել։

Նա նշել է նաև, որ մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից «ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»։ Վարչապետը նաև հայտարարել է, որ 2021-ի սեպտեմբերին Հայաստանում վճարվող աշխատատեղերի թվի ռեկորդային ցուցանիշ է գրանցվել՝ 651,141 վճարվող աշխատատեղ:

Փաշինյանն ասել է նաև, որ 2022-ի պետբյուջեի եկամուտներն ըստ նախագծի՝ կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ 17 %-ով է ավելի է։

2022 թվականի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթություննեերի վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածնքերի զարգացում, կրթության և գիտության արդիականացում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---