ՀՀ-ում կորոնավիրուսի 1517 նոր դեպք կա և 59 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1517 նոր դեպք կա և 59 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 298,069-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 59 դեպք է գրանցվել, 57-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6112 դեպք կա, այլ պատճառով՝ 1263:

Ապաքինվել է ևս 1050 մարդ։

Առողջացածների ընդհանուր թիվը 263,002 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 27,692 է։

Հոկտեմբերի 25-ին կատարվել է 11,982 թեստավորում, ընդհանուր առմամբ 2,018,614 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---