Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օդանավակայանի բացմանն օկուպացված Վարանդայում26 հոկտեմբերի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։ Հոկտեմբերի 26-ին Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել նորաբաց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը, գրում է Sputnik Ադրբեջանը։ Ալիևին և Էրդողանին են հանձնվել օդանավակայանի բանալիները։ Թուրքիայի նախագահին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, շրջակա միջավայրի և քաղաքային զարգացման նախարար Մուրատ Քուրումը և այլ պաշտոնյաներ։ Վարանդայում նորաբաց օդանավակայանի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2021-ի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Օդանավակայանը սկսել էր ինքնաթիռներ ընդունել պաշտոնական բացումից դեռևս ութ ամիս առաջ։ Առաջին փորձնական թռիչքն օդանավակայան կայացել է օգոստոսի 22-ին, իսկ առաջին փորձնական թռիչքը՝ սեպտեմբերի 5-ին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |