Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օդանավակայանի բացմանն օկուպացված Վարանդայում

Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օդանավակայանի բացմանն օկուպացված Վարանդայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։

Հոկտեմբերի 26-ին Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել նորաբաց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը, գրում է Sputnik Ադրբեջանը։

Ալիևին և Էրդողանին են հանձնվել օդանավակայանի բանալիները։ Թուրքիայի նախագահին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, շրջակա միջավայրի և քաղաքային զարգացման նախարար Մուրատ Քուրումը և այլ պաշտոնյաներ։

Վարանդայում նորաբաց օդանավակայանի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2021-ի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Օդանավակայանը սկսել էր ինքնաթիռներ ընդունել պաշտոնական բացումից դեռևս ութ ամիս առաջ։ Առաջին փորձնական թռիչքն օդանավակայան կայացել է օգոստոսի 22-ին, իսկ առաջին փորձնական թռիչքը՝ սեպտեմբերի 5-ին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---