Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով

Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններով

PanARMENIAN.Net - Ամերիաբանկ ՓԲԸ-ն (Ամերիաբանկ) և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) բացառիկ հնարավորություն են ստեղծել իրենց քարտապանների համար:

Այսուհետ երկու բանկերի քարտապանները հնարավորություն կունենան իրենց քարտերով կանխիկացում իրականացնելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատներից՝ առանց որևէ հավելյալ միջնորդավճարի:

Այս համագործակցությունը թույլ կտա երկու բանկերի հաճախորդներին թե՛ Երևանում, թե՛ ՀՀ մարզերում 24/7 ռեժիմով օգտվելու Ամերիաբանկի և HSBC Հայաստանի ավելի քան 200 բանկոմատներից` տվյալ բանկի կողմից իր բանկոմատների համար կիրառելի սակագնով:

Ամերիաբանկի դեբետային քարտերի սակագներին և պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի կայքում։

HSBC Հայաստանի քարտերի սակագներին և պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի կայքում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---