Aravot.am․ Արցախում են Gucci-ի, Valentino-ի դիզայներները` երեխաներին կարի տեխնոլոգիա են սովորեցնում

Aravot.am․ Արցախում են Gucci-ի, Valentino-ի դիզայներները` երեխաներին կարի տեխնոլոգիա են սովորեցնում

PanARMENIAN.Net - Արցախում են գտնվում Gucci-ի, Valentino-ի և հանրահայտ այլ բրենդների դիզայներները,որոնք երեխաներին սովորեցնում են կարի տեխնոլոգիա, կարի արտադրություն և դիզայներական աշխատանք, նաև փայտամշակման հայտնի վարպետներ, խոհարարներ են եկել: Այդ մասին տեղեկացրել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Նա ասել է, որ հայկական արմատներով իտալացի գրող Անտոնիա Արսլանի, «Քրիստոնյաները կարիքի մեջ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ Ստեփանակերտի նախկին արհեստագործական ուսումնարանի և Ստեփանակերտի համար 4 հիմնական դպրոցի բազայի վրա ստեղծվում է կրթական նոր հաստատություն, գրում է Aravot.am-ը։

«Դա մի հրաշալի նախագիծ է, որով իտալական կրթական մոդելը մտել է Արցախ, բայց ոչ թե հանրակրթության, այլ մասնագիտական կրթության մասով․․․Հասկանալի պատճառներով, մենք չենք հանրայնացնում նրանց անունները, պետք է մարդիկ Արցախից դուրս գան` նոր: Հաճախ սև ցուցակի մեջ են նրանց ներառում ադրբեջանցիները, մինչդեռ մարդիկ ընդամենը մեզ արհեստ են սովորեցնում»,-ասել է Արցախի ԿԳՄՍ նախարարը:

Լուսինե Ղարախանյանի համոզմամբ, նոր կրթական հաստատությունը հնարավոր է առաջիկայում ստանա միջազգային հավատարմագրում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---