Օհանյան. Ասացին` Փելա սարի տարածքից միայն ռուսական հենակետն է հանվել

Օհանյան. Ասացին` Փելա սարի տարածքից միայն ռուսական հենակետն է հանվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն, խոսելով ԱԺ-ում փակ քննարկման մասին, ասել է, որ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը վստահեցրել են, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։

ԱԺ-ում տեղի է ունեցել սահմանին տիրող իրավիճակի, ինչպես նաև սահմանազատման թեմայով ԱԺ–ում կազմակերպված փակ քննարկումը, որին ներկա են եղել Կամո Քոչունցը և Արման Մարալչյանը։

«Իրենք ասում են, որ դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նրանց խոսքով` Փելա սարի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի հենակետերի միջև եղել է Ռուսաստանի հենակետը։ Սակայն ռուսական կողմի որոշմամբ` ռուսական հենակետը հանվել է»,–ասել է Օհանյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` այս դեպքում լավ կլինի խորհրդարանական վերահսկողության ներքո գնալ և տեղում տեսնել, ճշտել ամեն ինչ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Կապանի Փելա սարը հանձնել են Ադրբեջանին։ Մամուլի այդ տեղեկությունները որոշ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էր Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։ Նրա խոսքով` եղել են չափագրումներ, էլեկտրոնային քարտեզով սարի երկու հատվածում տեղակայվել են հայ և ադրբեջանցի զինծառայողները։ ԱԱԾ-ն հերքել է այդ լուրերը` ասելով, որ ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---