Զախարովա․ Տրանսպորտային ապաշրջափակման ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է

Զախարովա․ Տրանսպորտային ապաշրջափակման  ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար ամենաօպտիմալ ձևը եռակողմ աշխատանքային խումբն է՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Այդ մասին նա ասել է՝ ճեպազրույցում մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Վարանդայում՝ «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկի մասին:

Զախարովան նշել է, որ բոլոր երեք կողմը բարձր են գնահատում աշխատանքային խմբի գործունեությունը։

Նա հավելել է, որ Մոսկվան ճիշտ է համարում հավատարիմ մնալն այն հայտարարություններին և քայլերին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործմանը։

Նա նշել է, որ 2021-ի հունվարի 11-ին ստեղծված և Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանաքային խումբն արդեն 8 նիստ է անցկացրել և բոլոր կողմերը բարձր են գնահատում խմբի գործունեությունը։

Ավելի վաղ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը համատեղ այցելել էին Ադրբեջանի հսկողության տակ անցած Վարանդա՝ մասնակցելու միջազգային օդանավակայանի բացմանը։ Նրանք նաև մասնակցել էին ճանապարհի կառուցման հիմնարկեքին, որտեղ Էրդողանը հայտարարել էր, որ դրանով սկիզբ է դրվում «Զանգեզուրի միջանցքի» մեկնարկին։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---